Գերմանացի տաքսիստ Հազիրը գերմանական մեդիային պատմել է, որ հիասթափվել է Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերից:
Հազիրը պատմել է, որ Մյունխենի հրապարակներից մեկում հանդիպել է Մանուել, որտեղ Նոյերն ու իր ընկերը վարորդին խնդրել են իրենց տանել Լեխել շրջանը: Հազիրի խոսքով, նա միանգամից ճանաչել է աստղային ֆուտբոլիստին:
Ժամանելով Լեխել՝ տաքսու վարորդը հրաժեշտ է տվել Մանուելին և շարունակել իր աշխատանքը, իսկ երեկոյան պարզել է, որ դարպասապահն իր դրամապանակը մոռացել է վերջինիս ավտոմեքենայում: Հազիրն այնտեղ հայտնաբերել է Visa Card Platinum բանկային քարտ և սև Mastercard, շուրջ 800 եվրո կանխիկ գումար և փաստաթղթեր՝ Մանուելի հասցեով:
Դրամապանակը վերադարձնելու համար տաքսու վարորդը ստիպված է եղել 120 կմ վարել՝ մինչ Տեգերնզե քաղաք, որտեղ հանդիպել է Մանուելի մենեջերի հետ և փոխանցել դրամապանակն ու իր կոնտակտային տվյալները: Երկու շաբաթ անց վարորդը ստացել է Մանուելի մարզաշապիկը՝ առանց որևէ գրության և մեկնաբանության, և վերջնականապես հիասթափվել է նրանից:
«Ես 4 երեխա ունեմ: Նրա պարգևատրումը խայտառակություն է: Ես հիմա ի՞նչ կարող եմ անել այս մարզաշապիկով»,- ասել է նա Sky Germany-ին տված հարցազրույցում:
























































