ՉԼ 2-րդ որակավորման փուլի առաջին խաղում «Փյունիկի» կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո թիմի գլխավոր մարզչի օգնական Ռոման Մոնարյովն ասաց հետևյալը.
«Նախևառաջ, ուզում եմ ընդգծել երկրպագուների հիանալի աջակցությունը։ Մենք վայելեցինք այս խաղը՝ նման աջակցության պայմաններում։
Սկզբում մի փոքր խառնաշփոթ իրավիճակ էր, մրցակիցը հարվածեց դարպասաձողին, հետո կարողացանք ղեկը մեր ձեռքը վերցնել։ Շատ մոտ էինք գոլ խփելուն։ Եղանակային պայմաններից ելնելով՝ շատ դժվար էր պահել խաղի տեմպը։ Երկրորդ կեսում պաշտպանությունում սխալ թույլ տվեցինք և գոլ բաց թողեցինք։ Չնայած շանսեր ունեինք, բայց չկարողացանք հաջողության հասնել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Առջևում պատասխան խաղն է, որին մենք լուրջ պատրաստվելու ենք։
Օտուբանջոն այսօր երկու դիրքում խաղաց։ Ձախից կատարում էր նույն պարտականություններն, ինչ Դավիդյանը, իսկ աջից՝ իր արագացումներով օգնել թիմին։ Հավանաբար, նա այսօր իր լավագույն խաղը չանցկացրեց, բայց մենք նրա հետ հույսեր ենք կապում։
Մեկ շաբաթ ունենք մինչև պատասխան խաղը և այդ ընթացքում նաև կվերլուծենք այս խաղն ու կորոշենք՝ ովքեր կխաղան։
Պարտությունը չի կարելի ոչ վատ արդյունք համարել, բայց առաջինը, ինչ ասացինք տղաներին հանդերձարանում այն էր, որ գլուխները բարձր պահեն ու մեծ հույսերով պատրաստվելու ենք պատասխան խաղին։
Ոչ թե գոհ չենք հարձակվողներից, այլ գոհ չենք, որ դեռ գոլեր չկան, բայց սա նորմալ է, նրանք նոր են միացել թիմին։
Տեսաք, որ խաղավերջում մենք կրկին առավելություն ունեինք և մեծ ճնշում էինք գործադրում, տրիբունաները դա նույնպես զգացին, թիմը ֆիզիկապես լավ է պատրաստված, ցանկություն ուներ, միան գոլեր չեղան։ Նախախաղային ասուլիսին ասել էի, որ մրցակիցը կազմակերպված թիմ է, կարողանում է պաշտպանվել և հարձակվել։
Հանդերձարանում տղաներն ու մարզչական շտաբը լի էին վստահությամբ, որ պատասխան խաղն ավելի լավն է լինելու»։
























































