Մյունխենի «Բավարիայի» և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն խոսել է նոր ակումբում իր նպատակների և Մյունխենի նկատմամբ վերաբերմունքի մասին։
«Իմ նպատակը պարզ է՝ նվաճել բոլոր հնարավոր գավաթները այս մեծ ակումբի հետ:
Ես սիրահարվեցի Մյունխենին արդեն իմ առաջին այցելության ժամանակ։ Այսպիսով, ես արդեն զգացել եմ, որ ճանաչում եմ այս քաղաքը։ Մյունխենն ինձ համար լավագույն վայրերից մեկն է։ Այստեղ շատ քաղաքավարի և հաճելի մարդիկ կան։ Անկեղծ ասած, ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար»,- ասել է Մանեն Sky Sports-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ այս ամառ Մանեն Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել «Լիվերպուլից»:
Սենեգալի ազգային հավաքականի կազմում հարձակվողը անցկացրել է 91 հանդիպում և դարձել 33 գոլի հեղինակ։
























































