Հարձակվող Սերժ Գնաբրին երկարաձգե է պայմանագիրը «Բավարիայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Նախորդն ուժի մեջ էր մինչև 2023 թվականի ամառը։
Գնաբրին 2018 թվականից է հանդես գալիս «Բավարիայում»։ Նախորդ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը 45 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

























































