Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնև Բոնեկը հաստատել է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայից» տեղափոխվում է «Բարսելոնա»։
«Լևանդովսկին տեղափոխվում է «Բարսելոնա», դա 100%-անոց փաստ է։ Հարցն այն է՝ արդյոք այդ տեղափոխությունը լա՞վ է։ Ֆինանսական առումով հաստատ, իսկ սպորտայի՞ն առումով»,- գրել է Բոնեկը սոցցանցերի էջերից մեկում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիայի» ու «Բարսելոնայի» միջև բանակցությունները ավարտական փուլում են։ Մյունխենցիները հարձակվողի վաճառքից ուզում են 50 մլն եվրո ստանալ, ինչպես նաև 10 մլն՝ որպես բոնուս։
























































