«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու կինը՝ Աննան, պատասխանել է հարցին, թե արդյոք իր ամուսինը տեղափոխվելու է «Բարսելոնա»։
«Ես էլ կցանկանայի դա իմանալ»,- գրել է Աննա Լևանդովսկին՝ պատասխանելով հարցին։
Հիշեցնենք՝ Լևանդովսկին երեկ՝ հուլիսի 12-ին, միջմրցաշրջանային հավաքից առաջ բուժզննում է անցել մյունխենյան թիմում։ Սակայն ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն առաջվա պես պլանավորում է տեղափոխվել «Բարսելոնա»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» 50 մլն եվրո է առաջարկել լեհ ֆուտբոլիստի համար։
























































