Ռոբերտ Լևանդովսկին, որը մտադիր է հեռանալ «Բավարիայից», վերսկսել է թիմի հետ մարզումներն ու այսօր ուշացումով է գնացել մարզմանը։
Ինչպես հաղորդում է Bild-ը՝ Լևանդովսկին 6 րոպե ուշացումով է ժամանել թիմի մարզմանը, իսկ հետո վերջինը դուրս եկել հանդերձարանից։
33-ամյա հարձակվողը դեռ մայիսից հայտնել է ակումբից հեռանալու ցանկության մասին, բայց «Բավարիայի» ղեկավարությունը չի ուզում բաց թողնել նրան։
Լեհ ֆուտբոլիստին ուզում է ձեռք բերել «Բարսելոնան», իսկ մյունխենցիները 50-55 մլն եվրո են պահանջում նրա դիմաց։
























































