90min-ը հայտնել է Դայո Ուպամեկանոյին վաճառելու «Բավարիայի» պատրաստակամության մասին։
Մյունխենյան ակումբը, ըստ հրապարակված տեղեկատվության, այդ մասին տեղեկացրել է Լոնդոնի «Չելսիին»։
Ֆուտբոլիստի տրանսֆերը կկայանա «Յուվենտուսի» պաշտպան Մաթիյս դե Լիխտի՝ գերմանական ակումբ տեղափոխվելու դեպքում։ Ավելի վաղ հոլանդացին ցանկություն էր հայտնել տեղափոխվել գերմանական գրանդ։
Հիշեցնենք, որ «Չելսին» և «Բավարիան» պայքարում են դե Լիխտի տրանսֆերի համար: Ինքը՝ հոլանդացին, մտադիր է հեռանալ Թուրինից։
























































