Այսօր «Փյունիկը» մեկնարկեց Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում՝ սեփական հարկի տակ ընդունելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
«Մենք պահերով գերազանցեցինք մրցակցին, հանդիպման հաշիվը չէր համապատասխանում խաղին»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ խաղի մասին իր կարծիքը հայտնեց հյուրերի գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն։
























































