Հուլիսի 5-ին «Փյունիկը», որն այս մրցաշրջանում 15-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, մեկնարկելու է Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում՝ սեփական հարկի տակ ընդունելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։
Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը․

Հանդիպմանը կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Կլուժ» հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Կլուժ Նապոկայում։
























































