Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն իր ծառայություններն է առաջարկել Թուրինի «Յուվենտուսին»։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստը կցանկանար կարիերան շարունակել Մասիմիլիանո Ալեգրիի թիմում։
Աղբյուրի համաձայն՝ Յուվենտուսն արդեն սկսել է ակտիվորեն ուսումնասիրել Սուարեսի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Եթե ակումբը չկարողանա համաձայնության գալ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Ալվարո Մորատայի տրանսֆերի հարցում, ապա Սուարեսը կդառնա «ծեր սինյորայի» գլխավոր թիրախը՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։
Հիշեցնենք, որ Սուարեսը «Ատլետիկոյից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է։