Մյունխենի «Բավարիան» հիշել է 2012-ի տնային Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Ալիանց Արենայում» Լոնդոնի «Չելսիի» դեմ, որտեղ մյունխենցիները պարտվեցին 11 մետրանոց հարվածաշարում։ Այսօր այս հանդիպումից անցել է ուղիղ 10 տարի։
«Նույնիսկ հիմա՝ եզրափակչից 10 տարի անց, մեզ համար դժվար է նկարագրել այն էմոցիաները, որոնք մենք զգացինք այդ երեկո»,- ասվում է «Բավարիայի» սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում։
Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ խաղում Հայնկեսի ֆուտբոլիստները 83-րդ րոպեին Թոմաս Մյուլերի գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը, սակայն հետո Դիդիե Դրոգբան հավասարեցրեց հաշիվը և խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Դրան հաջորդեց 11 մետրանոց հարվածաշարը, որից հետո «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան: