Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Օսասունային» ու հաղթեց 4-1 հաշվով:
Այդ խաղում Բենզեման՝ «Ռեալում» անցկացրած տարիների ընթացքում կատարեց 132-րդ գոլային փոխանցումը, ինչը լավագույնն է ակումբի պատմության մեջ: Այս մասին հայտնում է Footballogue-ն:
Լա լիգայի այս մրցաշրջանում Բենզեման դարձել է 13 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: