«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կողմնորոշվել է իր թիմի նոր տրանսֆերային նպատակի հարցում, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը ցանկանում է իր թիմի շարքերում տեսնել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին։
Հարկ է նշել, որ լոնդոնյան ակումբը ստիպված կլինի պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Դիասը Պրեմիեր լիգայում մասնակցել է 11 հանդիպման, խփել է 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստն այս ձմեռ է միացել Յուրգեն Կլոպի թիմին։