Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մոտ օրերս պաշտոնապես կներկայացվի որպես «Մանչեսթեր Սիթիի» խաղացող։
Այս մասին ավելի վաղ հայտնել էր ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Լրագրողը հայտնում է, որ նորվեգացին պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը՝ մրցաշրջանում 30 միլիոն եվրո աշխատավարձով։ «Սիթին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի Դորտմունդի «Բորուսիային» 75 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 28 գոլի հեղինակ: