«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ պաշտպաններ Ռուբեն Դիաշը, Ջոն Սթոունսը և Կայլ Ուոքերը բաց կթողնեն մրցաշրջանի մնացած հատվածը վնասվածքի պատճառով, հայտնում է Sky Sports-ը:
Ուոքերը «Ռեալի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում կոճի հետ կապված խնդիրների պատճառով ստիպված է եղել դուրս գալ խաղադաշտից։ Սթոունզը բաց է թողել վերջին երկու հանդիպումները ազդրի վնասվածքի պատճառով։
Ռուբեն Դիաշը, իր հերթին, վնասվածք ստացավ և փոխարինվեց «Մանչեսթեր Սիթիի»՝ «Նյուքասլ Յունայթեդի» հետ տնային հանդիպման առաջին խաղակեսից հետո:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 8-ին, «Մանչեսթեր Սիթին» իր դաշտում 5:0 հաշվով հաղթեց «Նյուքասլին» և բարձրացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: Մինչ առաջնության ավարտը մնացել է երեք տուր։