«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր թիմակիցներին ասել է, որ մտադիր է կարիերան շարունակել ներկայիս ակումբում։
Այդ մասին հայտնում է բրիտանական The Sun-ը։ Աղբյուրի համաձայն՝ Ռոնալդուն կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», եթե այդ որոշման հետ համաձայն լինի թիմի նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» մրցաշրջանի վերջում չկարողացան ձեռք բերել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, բայց, չնայած դրան, 37-ամյա հարձակվողը պատրաստ է թիմում մնալ ևս մեկ մրցաշրջան։
Ռոնալդուի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Հաջորդ մրցաշրջանում պորտուգալացին մտադիր է օգնել ակումբին վերադառնալ Չեմպիոնների լիգա։