Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Աարոն Վան-Բիսակայի ծառայություններով: Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողն արդեն տեղեկացվել է, որ նա ներառված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա մարզիչ, հոլանդացի Էրիկ տեն Հագի ծրագրերում, ով հաջորդ ամառ կգլխավորի ակումբը։
Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վարձավճարով տալ Վան-Բիսակային՝ հետգնման իրավունքով, ինչը հարմար է «Ատլետիկոյի» ղեկավարությանը։
24-ամյա Աարոն Վան-Բիսական Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում 20 հանդիպում է անցկացրել՝ առանց գոլ խփելու: