«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Նյուքասլին» (5-0) հաղթելուց հետո կարծիք է հայտնել, որ չեմպիոնական մրցավազքում ողջ Անգլիան երկրպագում է «Լիվերպուլին», այլ ոչ թե «քաղաքաբնակներին»։
«Մեկ շաբաթ առաջ քչերն էին մտածում, որ մենք չեմպիոն ենք դառնալու։ Անգլիայում բոլորն աջակցում են «Լիվերպուլին»՝ և՛ լրատվամիջոցները, և՛ մնացած բոլորը:
Իհարկե, «Լիվերպուլը» Եվրոպայում անհավանական պատմություն ունի: Բայց ոչ Պրեմիեր լիգայում, նրանք տիտղոս են նվաճել 30 տարում միայն մեկ անգամ:
Իրավիճակն այնպիսին է, որ պետք է 9 միավոր վաստակենք։ Չորեքշաբթի օրը հնարավոր է նույնիսկ 6-ը խաղարկվի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում beIN SPORTS-ը։