ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 5-0 հաշվով ջախջախեց «Նյուքասլին»։
«Քաղաքաբնակների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը, մեկական անգամ էլ աչքի ընկան Էմերիկ Լապորտը, Ռոդրին և Ֆիլ Ֆոդենը։
Պեպ Գվարդիոլայի սաները վաստակեցին 86 միավոր և երեք միավորի առավելություն ստացան «Լիվերպուլի» նկատմամբ՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Նյուքասլը» 43 միավորով 13-րդ տեղում է։