«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է ԱՊԼ-ի 36-րդ տուրի խաղում «Լիվերպուլի» հետ ոչ-ոքին (1:1).
«Լավ արդյունք է. ի վերջո, մենք մեծ հնարավորություն ունեցանք հաղթելու։ «Լիվերպուլի» դեմ դժվար է խաղալ, նրանք զարմանալի թիմ են: «Էնֆիլդում» հատկապես դժվար է. այստեղ շատ աղմկոտ է, մթնոլորտը տպավորիչ է։
Միևնույն ժամանակ մենք լավ պատրաստվեցինք, թույլ չտվեցինք մեր դարպասի մոտ պահեր ստեղծել։ Մենք կարող էինք ավելի լավ գործել գնդակով, բայց «Լիվերպուլի» ճնշումը հաղթահարելը հեշտ չէ:
Կարծում եմ՝ մեր թիմը նկատելիորեն առաջադիմել է։ Հաճելի է տեսնել, որ խաղացողները հիասթափված են և զգում են, որ նրանք կարող էին հաղթանակ կորզել Էնֆիլդում: Մենք լավ հանդես եկանք, բայց միանշանակ կարող ենք ավելի ուժեղանալ»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում BBC-ն: