«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է «քաղաքայինների» հետ Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։
«Միգուցե ես այնքան լավը չեմ, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթեմ Չեմպիոնների լիգան: Ոչ ոք չգիտի, արդյոք մեր թիմը կհաղթեր այլ խաղացողներով և մարզչով։ Մենք մոտ էինք հաղթանակին, դուք գիտեք դա, մենք գիտենք, բայց կարևորն այն է, որ մենք փորձելու ենք կրկին նվաճել գավաթը հաջորդ մրցաշրջանում, իսկ հետո նորից: Չգիտեմ՝ կկարողանա՞նք հաղթել Չեմպիոնների լիգան։ Ես չեմ կարող պատասխանել այս հարցին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը ՉԼ կիսաեզրափակիչ փուլում երկու խաղերի արդյունքում զիջեց Մադրիդի «Ռեալին»։