Հարձակվող Էդինսոն Կավանին պատմել է, որ նախորդ տարի՝ Ռոնալդուի տեղափոխությունից հետո, ուզել է հեռանալ ՄՅՈՒ-ից։
«Հենց որ ՄՅՈՒ-ն պայմանագիր կնքեց Ռոնալդուի հետ, մտածեցի, որ դա լավ գործարք է ակումբի համար։ Հիմա ես մի փոքր ավելի լավ եմ հասկանում, թե ֆուտբոլային աշխարհն ինչպես է կառուցված, դրա համար առաջին բանը, որ արեցի, զանգեցի եղբորս ու ասացի․ «Ֆերնանդո, եթե դա մի շաբաթ առաջ եղած լիներ, քեզ կխնդրեի նոր ակումբ գտնել ինձ համար»։
Բայց ոչ որովհետև չէի ուզում խաղալ Ռոնալդուի հետ։ Ոչ։ Ինձ հնարավորություն էր ընձեռվել նրան ավելի մոտիկից ճանաչելու, նա իսկական պրոֆեսիոնալ է, որն իր նպատակներն ունի, դա հիանալի է մարզիկի համար։ Բյաց ես գիտեմ, թե մեր օրերում ամեն ինչ ինչպես է կառուցված ֆուտբոլում։ Ես հասկանում էի իրավիճակը։
Բայց ամեն ինչ շատ արագ եղավ, ես ոչինչ չզգացի։ Միայն մտածեցի․ «Մենք կխաղանք ու կփորձենք առավելագույնը քամել»։
Բոլորս գիտենք՝ ինչ եղավ հետո։ Ողջ ուժերովս փորձում եմ օգնել թիմին, ինչն արել եմ մյուս ակումբներում, բայց պարզ դարձավ, որ ավելի վաղ ունեցած զգացողություններս ճիշտ էին։ Այո, ես վնասվածքների հետ կապված խնդիրներ ունեի, բայց ահա թե ինչպես ամեն ինչ ստացվեց»,- Կավանիի խոսքերն է փոխանցում ESPN-ն։