«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկնաբանել է իր թիմի պարտությունը Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի՝ «Այնտրախտի» դեմ խաղում (0-1): Առաջին խաղում անգլիական թիմը 1-2 հաշվով պարտություն էր կրել.
«Մենք փորձեցինք: Պահեր ստեղծեցինք, և ես կարծում եմ՝ ավելի սուր գրոհներ էինք իրականացնում, քան՝ մրցակիցը: Պետք է շնորհավորեմ «Այնտրախտին» և ամենալավը մաղթեմ: Շանսեր, իհարկե, ունեինք: Մենք այս մրցաշարում այնպիսի թիմերի արգելքներ ենք հաղթահարել, որոնք ավելի ուժեղ էին «Այնտրախտից»:
Անկեղծ ասած, մենք, հավանաբար, այս դիմակայությունում պարտվեցինք Լոնդոնում կայացած խաղի առաջին րոպեներին»,- Մոյեսի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ Եվրոպա լիգայի եզրափակչում միմյանց հետ կմրցեն «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը»: Հանդիպումը կկայանա մայիսի 18-ին Սևիլիայում: