«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Ջովաննի վան Բրոնկհորստը խոսել է ԵԼ կիսաեզրափակչի «ՌԲ Լայպցիգի» հետ պատասխան խաղի մասին (0-1):
«Մենք բոլորս մի նպատակ ունենք՝ դուրս գալ եզրափակիչ։ Տանը երկրպագուները մեզ համար միշտ կարևոր կլինեն, վաղը նրանք կարևոր գործոն կլինեն։ Աղմկոտ գիշեր է լինելու։ Էմոցիոնալ կլինի, և մենք պատրաստ կլինենք, երբ հնչի խաղի մեկնարկային սուլիչը։
Մենք «ՌԲ Լայպցիգի» շատ խաղեր ենք դիտել, նրանք հնարավոր ամեն բան կանեն, որ հաղթեն վաղը, և մենք ամեն հնարավորը կանենք պատրաստվելու համար։ Բարդ մրցակից է, բայց մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որ դուրս գանք եզրափակիչ»,- մարզչի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
Թիմերի խաղը կկայանա մայիսի 5-ին Երևանի ժամանակով 23:00-ին։