74-ամյա անգլիացի մասնագետ Ռոյ Հոջսոնը հաստատել է, որ 2021/2022 մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Ուոթֆորդի» գլխավոր մարզչի պաշտոնը։
«Ակնհայտ է, որ դա կարճաժամկետ գործարք էր: Ակումբի ղեկավարությանը հասկացրեցի, որ կմնամ այստեղ մինչև մրցաշրջանի ավարտը։ Ես իմ գործն էի անում, և հիմա ամեն ինչ ավարտվում է: Ես վաստակել եմ հետ կանգնելու և կնոջս և որդու հետ ազատ ժամանակ անցկացնելու իրավունքը»,- Հոջսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Հոջսոնը գլխավորել է «Ուոթֆորդը» այս տարվա հունվարի վերջին։ «Ուոթֆորդը» 34 խաղում վաստակել է 22 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ տեղում է։