«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և ավագ Ռոյ Քինը նշել է այն 5 լավագույն խաղացողներին, որոնց հետ նա հնարավորություն է ունեցել խաղալ «կարմիր սատանաների» կազմում։
Այս ցուցակում տեղ չի եղել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար, ում հետ իռլանդացին հասցրել է խաղալ մանկունյանցիների կազմում իր վերջին մրցաշրջաններում։
Ռոյ Քինը իր ցուցակում ներառել է այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Փոլ Սքոուլզը, Էրիկ Կանտոնան, Դենիս Իրվինը, Ռայան Գիգզը և Մարկ Հյուզը։
Քինը «Յունայթեդում» է հանդես եկել 1993-2005 թվականներին: