«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կտրուկ է պատասխանել անգլիական ակումբից Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր հեռանալու մասին հարցին։
«Հիմարություն է նման հարցեր տալը։ Եթե դուք նման հարցեր եք տալիս, նշանակում է, որ չեք հետևել, թե ինչ է տեղի ունեցել մրցաշրջանի ընթացքում։
Եթե Կրիշտիանու Ռոնալդուն չխաղար, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում կլիներ 15-16-րդ հորիզոնականներում։ Գուցե նույնիսկ ավելի ցածր: Հարցը այն է, թե ինչպես է նա կինտեգրվի Տեն Հագի համակարգում: Ես կցնցվեմ, եթե Տեն Հագը գա և ասի, որ չի կարող աշխատել Ռոնալդուի հետ»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Ռոնալդուն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Տես նաև