Sky Germany-ն հայտնում է, որ «Չելսին» որոշում է կայացրել վաճառել իր հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերը։
Ճիշտ է, «արիստոկրատները» բելգիացու տրանսֆերի համար բավականին մեծ փոխհատուցման հույս ունեն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Չելսին» հարձակվողին բաց կթողնի նվազագույնը 75 միլիոն եվրոյի դիմաց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկակուի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և կատալոնական «Բարսելոնան»։
Բելգիացու պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2026 թվականին։