Ինչպես տեղեկացնում է Football London-ը, Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը դիտարկում է աստղային հարձակվողի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» չորս տարբերակ ունեն. խոսքը Դարվին Նունեսի («Բենֆիկա»), Գաբրիել Ժեզուսի («Մանչեսթեր Սիթի»), Կոդի Գակպոյի (ՊՍՎ) և Թեմի Աբրահամի («Ռոմա») մասին է։
Վերջինիս համար հռոմեական ակումբը ցանկանում է ստանալ ոչ պակաս քան 80 մլն եվրո։
34 տուրից հետո «Արսենալն» ունի 63 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է։