«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Բրենտֆորդին» հաղթելուց հետո (3-0) դիմել է երկրպագուներին։
«Եվ կրկին մեծ աջակցության զգացում տրիբունաներից: Ցանկանում եմ օգտվել «Օլդ Թրաֆորդում» մրցաշրջանի վերջին խաղի առիթով և շնորհակալություն հայտնել մեր հիանալի երկրպագուներին, ովքեր մեր կողքին դժվարին մրցաշրջան են անցկացրել և երբեք չեն լքել մեզ։
Շնորհակալությո՜ւն: Ձեր աջակցությունը մեզ համար մեծ նշանակություն ունի, և մեր նպատակն է ամեն օր ավելի լավը դառնալ, որպեսզի կարողանանք հասնել այն ամենին, ինչ ցանկանում ենք՝ փառք «Մանչեսթեր Յունայթեդին»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։
ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի հաջորդ տուրում, մայիսի 7-ին, արտագնա խաղում կմրցի «Բրայթոնի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բրայթոնի» հաղթանակը գնահատում է 2,80 գործակցով, ոչ-ոքին՝ 3,50, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 2,50։