«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էյմերիկ Լապորտը կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղի սպասելիքներով:
«Անհամբերությամբ սպասում եմ պատասխան հանդիպմանը: Մենք իսկապես հիանալի առաջին հանդիպում անցկացրինք, և այժմ պետք է ավարտենք այն, ինչ սկսել ենք: Մենք, իհարկե, պատրաստ կլինենք այս խաղին»,- պաշտպանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4։3 հաշվով հաղթել էր Մադրիդի «Ռեալին»։
հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ մայիսի 4-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։