«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարող է այս մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չգալ։
Ինչպես տեղեկացնում է bbc-ն, անգլիացի ֆուտբոլիստը առողջական խնդիրներ ունի և չի մասնակցում թիմի մարզումներին։ Ընթացիկ մրցաշրջանում մանկունիանցիներին մնացել է անցկացնել երեք հանդիպում։
Մրցաշրջանի մեկնարկից առաջ համալրելով «կարմիր սատանաների» շարքերը՝ Սանչոն անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ։