Ինչպես հայտնում է Express-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» կդիտարկի առաջարկները Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ:
Վերջնական որոշումը կկայացնի Էրիկ տեն Հագը՝ պորտուգալացու հետ զրուցելուց հետո։
Ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը 12 մլն եվրոյի դիմաց։ Ռոնալդուն այս պահին Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն 17 գոլով երրորդն է Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում: