«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, գոլի հեղինակ դառնալով «Լեսթերի» հետ խաղում (3:1), սահմանեց հերթական անձնական ռեկորդը։
Այսպիսով, ֆուտբոլիստը «աղվեսների» դեմ անցկացրած 14 հանդիպումներում այս թիմի դարպասը խփել է 17 գոլ։
Նմանատիպ ցուցանիշով լավագույն արդյունքն ունի «Նյուքասլի» հարձակվող Ալան Շիրերը: Նա «Լիդսի» դարպասը գրավել է 20 անգամ։
«Տոտենհեմը» 61 միավորով 5-րդն է Պրեմիեր լիգայում: