ԱՊԼ-ի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Լիդսին»։
«Քաղաքաբնակների» կազմում գոլի հեղինակ դարձան Ռոդրին, Նաթան Ակեն, Գաբրիել Ժեզուսը և Ֆերնանդինյոն։
Այս հաղթանակի շնորհիվ Պեպ Գվարդիոլայի սաները վաստակեցին 83 միավոր և կրկին մեկ միավորի առավելություն ստացան «Լիվերպուլի» նկատմամբ՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Լիդսը», որը մինչ այս հանդիպումը վերջին հինգ խաղերում ուներ երեք հաղթանակ և երկու ոչ-ոքի, 34 միավորով 17-րդ տեղում է։