Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է աշխատանքի անցնել Անգլիայում։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, իտալացին կարող է փոխարինել «Տոտենհեմում» իր հայրենակից Անտոնիո Կոնտեին։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիների նոր գխավոր մարզչի մյուս թեկնածուն համարվում է «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը։
Նշվում է, որ Կոնտեն տարաձայնություններ ունի անգլիական ակումբի ղեկավարության հետ՝ կապված ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում սպասվող տրանսֆերային քաղաքականության հետ։