Պեպ Գվարդիոլան պատասխանել է Յուրգեն Կլոպի դժգոհությանը «Լիվերպուլի» խաղացանկի ծանրաբեռնվածությունից։
«Ոչինչ չի փոխվի, քանի որ հեռարձակողները մտածում են, թե ինչպես ավելացնել հեռուստադիտողների թիվը։ Իհարկե, ամեն ինչ հասկանում եմ, բայց ի՞նչ կարող եմ անել։ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը անգլիական ֆուտբոլի ամենահզոր դեմքն է, և նա նույնպես դժգոհ է դրանից։
Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո երեք օր անց «Ուեմբլիում» խաղացինք «Լիվերպուլի» դեմ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում։ Ի՞նչ եք կարծում, հեռարձակողները մտածե՞լ են այդ մասին: Բոլորը պաշտպանում են իրենց բիզնեսը, իսկ մենք հարմարվում ենք։
Եթե ես դժգոհ լինեի, կգնայի տուն և ոչ թե կմարզեի «Մանչեսթեր Սիթին». ես կգնայի Մալդիվների առաջնություն, կխաղայի շաբաթը մեկ և ինձ այնքա՜ն հարմարավետ կզգայի կոկոսի ծառերի տակ»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչին The Guardian-ը: