Մառա Գոմեսը՝ Արգենտինայի պատմության առաջին ֆուտբոլիստուհի-տրանսգենդերը, պատմել է այն բարդ ժամանակների մասին, որն ապրել է սեռափոխության փուլում․
«Ես սեռափոխություն եմ իրականացրել, ինձ համար դժվար էր դրա միջով անցնելը։ Ես դա չէի գիտակցում, բայց ֆուտբոլն ինձ օգնեց հաղթահարել բոլոր խոչընդոտները, խտրականությունն ու մեկուսացումը։ Էմոցիոնալ առումով ինձ դա շատ օգնեց։ Այս իսկ պատճառով կարծում եմ՝ հենց այս փաստն իմ մեջ կախվածություն առաջացրեց սպորտից։
Նախևառաջ մենք բոլորս մարդ ենք, հետո նոր կին կամ տղամարդ։ Կարևոր չէ, թե որ սեռին ենք պատկանում, մենք ամենից առաջ մարդ ենք։ Նախկինում ֆուտբոլը բացառապես տղամարդկանց սպորտաձև էր, սակայն հիմա ֆուտբոլը բոլորի համար է՝ թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց»,- Գոմեսի խոսքերն է փոխանցում The Sun-ը։
Meet the transgender footballer making history in her home country 🙌⚽ pic.twitter.com/65sDi7uPeO
— Sun Sport (@SunSport) February 8, 2020
Գոմեսն այժմ համագործակցում է Բուենոս-Այրեսի «Աթլետիկո Վիլա Սան Կառլոս» թիմի հետ։ Եթե Արգենտինայի ֆուտբոլային Ասոցիացիան թույլ տա, նա կդառնա առաջին տրանսգենդեր խաղացողը, որը ներգրավված կլինի կանանց թիմում։
























































