«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոստովանել է, որ դեռ ջերմ զգացմունքներ ունի «Տոտենհեմի» նկատմամբ, որի կազմում նախկինում հանդես է եկել։
Լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, որ ամռանը ֆուտբոլիստը կարող է վերադառնալ լոնդոնյան ակումբ։
«Հուսով եմ՝ «Տոտենհեմը» դուրս կգա Չեմպիոնների լիգա։
Ես շատ եմ սիրում այդ ակումբը և հուսով եմ, որ մնացած խաղերում նրանք լավ արդյունքներ ցույց կտան և կզբաղեցնեն չորրորդ տեղը»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։