Le Parisien-ը հայտնում է, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է հեռանալ իր ներկայիս թիմից՝ եվրոպական մեկ այլ թոփ ակումբում աշխատելու համար։
Ըստ աղբյուրի՝ մասնագետը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում գլխավորել ՊՍԺ-ն։
Այժմ փարիզցիների գլխավոր մարզիչն է «Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
Կոնտեի գլխավորությամբ «Տոտենհեմը» 32 խաղում վաստակել է 57 միավոր և այժմ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում չորրորդն է: