«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի և Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի՝ լոնդոնյան ակումբի համասեփականատեր դառնալու մտադրության մասին։
«Լսել եմ, որ Հեմիլթոնը և Ուիլյամսը պատրաստ են ներդրումներ կատարել ակումբի գնման գործընթացում: Ես չեմ կարող ձեզ ավելին ասել: Ես այս մարզիկների մեծ երկրպագուն եմ։ Նրանք ֆանտաստիկ սպորտային անհատականություններ են կորտում, մրցուղում և դրանից դուրս:
Նրանք իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը և սպորտի ականավոր գործիչներ են իրենց արած գործում, ինչի համար մենք նրանց շատ ենք հարգում։
Ես բացարձակապես չեմ խորանում, թե ինչ է կատարվում այժմ և ինչ դեր են խաղում այս հարցում։ Ես կցանկանայի զերծ մնալ մեկնաբանություններից»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Mirror-ը: