«Ֆուլհեմը» վերադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգա։
Չեմպիոնշիփի 43-րդ տուրում լոնդոնյան ակումբը հաղթեց «Պրեստոնին»(3:0) և երաշխավորեց հաջորդ մրցաշրջանի բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր։
Մարզիչ Մարկո Սիլվայի թիմն այլևս չի զիջի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը մրցակիցներին։
Սա արդեն երրորդ անգամն է, որ «Ֆուլհեմը» դուրս է գալիս ԱՊԼ վերջին հինգ մրցաշրջաններում: Նախորդ երկու դեպքերում թիմն անմիջապես հետ է վերադարձել Չեմպիոնշիփ։