«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում իր թիմի՝ «Լիվերպուլից» կրած ջախջախիչ պարտությունը (0:4).
«Չեմ կարծում, որ այլ մեկնարկային կազմը ինչ-որ բան կփոխեր: Առաջին գոլը, որը մենք բաց թողեցինք, չէր մտնում մեր ծրագրերի մեջ։ Մենք բոլոր առումներով երկրորդն էինք։
Դա ամոթալի է, հիասթափեցնող, գուցե նույնիսկ նվաստացուցիչ: Պետք է խոստովանենք, որ նրանք հիմա մեզնից վեց տարի առաջ են։
Երբ Յուրգեն Կլոպը եկավ, ակումբում փոփոխություններ եղան, որոնք նոր մակարդակի բարձրացրին ոչ միայն թիմին, այլև ակումբին և քաղաքին: Ահա թե ինչ պետք է տեղի ունենա մեզ հետ հաջորդ տրանսֆերային պատուհաններում»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
























































