«Նյուքասլ Յունայթեդը» որոշել է իր հաջորդ տրանսֆերային նպատակը, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «կաչաղակները» ցանկանում են ձեռք բերել «Բրենտֆորդի» հարձակվող Այվեն Տոունիին։
Նշենք, որ այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը խփել է 12 գնդակ և կատարել 4 գոլային փոխանցում։
Տոունիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։