Պեպ Գվարդիոլան ասել է, թե ինչ է սպասում «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից։
«Խաղը դիտելու եմ որպես երկրպագու։ Ես այն կդիտեմ տանը, ցանկանում եմ իմանալ արդյունքը և կցանկանայի, որ «Յունայթեդը» միավորներ վաստակի։
Սակայն դա ոչ մի բանի վրա չի ազդի, եթե հաջորդ հանդիպումներում մենք մեր գործը չկատարենք։
Երկու թիմերից էլ կարող ենք ինչ-որ բան սովորել»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մարզչին Manchester Evening News-ը։
Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի 23։00-ին։