«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղը՝ նորածին որդու մահվան պատճառով:
«Ընտանիքն ամեն ինչից կարևոր է, և Կրիշտիանու Ռոնալդուն աջակցում է իր հարազատներին այս չափազանց ծանր պահին: «Մանչեսթեր Յունայթեդը» հաստատում է, որ Ռոնալդուն չի խաղա «Լիվերպուլի» դեմ «Էնֆիլդում»: Կրիշտիանու, ակումբում բոլորը մտքերով քեզ հետ են ու զորակցում են քո ընտանիքին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 19-ին, Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում: ՄՅՈՒ-ն այս պահին 54 միավոր ունի իր ակտիվում և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Լիվերպուլը» 73 միավորով երկրորդ տեղում է: