«Մանչեսթեր Յունայթեդը» ցավակցություն է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուին նորածին որդու մահվան հետ կապված։
«Քո ցավը մեր ցավն է, Կրիշտիանու։ Մաղթում ենք ուժ և սեր այս ընթացքում ձեզ և ձեր ընտանիքին»,- ասված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական Twitter-ում։
Մադրիդի «Ռեալը» նույնպես ցավակցություն է հայտնել իր նախկին ֆուտբոլիստին և ակումբի պատմության լավագույն ռմբարկուին։
Մադրիդի «Ռեալը», նրա նախագահը և տնօրենների խորհուրդը խորապես վշտացած են երեխաներից մեկի մահվան լուրով, որին սպասում էին մեր սիրելի Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը»,- ասված է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Իրենց ցավակցությունն են հայտնել նաև Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, պորտուգալական «Սպորտինգը», որտեղ սկսել է իր կարիերան Ռոնալդուն, անգլիական «Մանչեսթեր Սիթին», Մոսկվայի «Լոկոմոտիվը» և «Սպարտակը», Անգլիայի Պրեմիեր լիգան, իսպանական Լա լիգան, ինչպես նաև բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստներ և մարզիկներ։