ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդին»։
Խաղից առաջ իր ակնկալիքների մասին է խոսել մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
«Մեծ հանդիպում է մեզ սպասվում։ Աշխարհի լավագույն ակումբներից երկուսն են հանդիպելու։ Կան խաղացողներ, որոնք այս խաղից շատ բան ունեն սովորելու։
Երկու թիմերի համար այս հանդիպումն անչափ մեծ կարևորություն ունի։ Ես Ռանգնիկի հետ չեմ զրուցել նրա նշանակումից հետո, բայց հստակ երևում է, որ թիմում շատ բան է փոխել»,- նշել է գերմանացի մասնագետը։