«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դժգոհել է թիմի կիսապաշտպան Ջեք Գրիլիշի գործողություններից Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում։
Ինչպես տեղեկացնում է Football Insider-ը, իսպանացի մասնագետը դժգոհել է Գրիլիշի պահվածքից, որը վերջինս ցուցաբերել է խաղից հետո։ Գվարդիոլայի դժգոհության հիմնական պատճառը եղել է վատ կարգապահությունը և ցուցադրած պրովոկացիոն ֆուտբոլը։
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է 5 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։